Անկողինս պատված էր գեղեցիկ ծաղկեփնջերով. Անի Լուպեն՝ 38-ամյակի, ընկեր չունենալու և չծերանալու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անկողինս պատված էր գեղեցիկ ծաղկեփնջերով. Անի Լուպեն՝ 38-ամյակի, ընկեր չունենալու և չծերանալու մասին

Դերասանուհի Անի Լուպեն նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը: Օրվա մանրամասների մասին դերասանուհին կիսվել է ArmLur.am-ի հետ: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ օրվա հետ կապված հատուկ պլաններ չունի, բայց համոզված է, որ անմոռանալի է անցնելու, ինչպես միշտ:

«Իմ ծննդյան տարեդարձը շատ եմ սիրում, դա ինձ համար կախարդական եւ հրաշքներով լի օր է: Ինձ թվում է՝ այդ օրը ես ինչ ուզում եմ, լինում է: Իսկապես իմ ծնունդի օրը ես շատ եմ սիրում, ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան:  Առավոտյան, երբ արթնացա, արդեն իսկ շատ հաճելի էր, քանի որ անկողինս պատված էր գեղեցիկ ծաղկեփնջերով, իմ սիրելի երիցուկներով, իսկ մայրս պատրաստել էր իմ ամենասիրելի ելակով տորթը: Ծնունդս սկսել եմ նշել թատրոնում, փորձի ժամանակ բեմի վրա ընկերներս շնորհավորեցին եւ շատ լավ նշեցինք: Իսկ օրվա հետ կապված անակնկալներ, հատուկ նվերներ որպես այդպիսին ես չեմ սպասում: Անկեղծ կլինեմ ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, բայց հատուկ մտածված նվերներ չունեմ, թանկ են ինձ համար բոլոր այն նվերները, որոնք մարդիկ հատուկ մտածելով գնում են ինձ համար: Կարեւորը նվերի մեծությունը չէ, այլ այն հոգին է, որ նրանք դրել են այն ինձ համար գնելու համար. իսկական անակնկալը հենց դա է»,-ընդգծեց Անին:

Դերասանուհու խոսքով շատ երազանքներ ու նպատակներ ունի, բայց դրանց մասին այժմ չի ցանկանում բարձրաձայնել. «Ուղղակի այս օրերին ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն կյանքում իմ ունեցած լավ ու վատ օրերի համար»:

38-ամյա գեղեցկուհին տարիքային կոմպլեքսներ չունի, սակայն միակ բանը, որ նա իսկապես ցանկանում է դա չմեծանալն է, որպեսզի մայրն իր հետ միասին չմեծանա:

Խոսելով կյանքի զուգընկեր ունենալու մասին՝ Անին նշեց, որ այս պահին իր սիրտը ազատ է. «Այս պահին կյանքի կողակից դեռ չունեմ, դեռ ոչ մեկին չեմ սիրում, չեմ սիրահարվել»:

armlur.am