Հայտնի է 2022-ի ամենաեկամտաբեր ֆիլմը
Advertisement 1000 x 90

Հայտնի է 2022-ի ամենաեկամտաբեր ֆիլմը

«Թոփ Գան․ Մեւերիկ» մարտաֆիլմը ճանաչվել է ԱՄՆ-ում 2022թ․-ի ամենաեկամտաբեր նախագիծը, հայտնում է Kanobu պորտալը։

«Մեւերիկը» Նահանգներում 401,8 միլիոն դոլար է վաստակել այն դեպքում, երբ Marvel ստուդիայի վերջին ժապավենը միայն 398.1 միլիոն դոլարի եկամուտ է ապահովել (գրեթե 932 միլիոն դոլար աշխարհում)։ Ընդ որում, «Թոփ Գան 2»-ը եկամտի թվով երկրորդ տեղն է զբաղեցրել երկրում նաեւ համավարակի շրջանում՝ զիջելով միայն «Սարդ-մարդուն»՝ 573 միլիոն դոլար։

Բացի այդ՝ նախագիծը տեղի ամենահանրաճանաչ ֆիլմն է դարձել նախագծերի շարքում, որոնք սուպերհորսների մասին չեն պատմում եւ դարձել է Քրուզի կարիերայի ընթացքում ամենաեկամտաբերը (ամերիկացի հանսիատեսի շրջանում)։ Ընդհանուր առմամբ «Թոփ Գանն» ամբողջ աշխարհում ավելի քան 755 միլիոն դոլար է հավաքել։