Մեքսիկայի Իքսթապալուկա քաղաքի բնակչուհին սպասում է միանգամից 13 երեխայի լույս աշխարհ գալուն։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։
Այժմ նա ամուսնու հետ արդեն վեց երեխա է մեծացնում՝ մեկ որդի, երկվորյակ աղջիկներ և եռյակ։ Տեղական խորհրդի անդամ Խերարդո Գերերոն ասել է, որ ընտանիքն օգնության կարիք ունի այս իրավիճակում: Նրա կարծիքով՝ ընտանիքի հոր աշխատավարձը, ով աշխատում է որպես հրշեջ, կարող է չբավարարել 19 երեխային պահելու և մեծացնելու համար։
Պաշտոնյան հավելել է նաեւ, որ կարեւոր է ներգրավել մասնագետների, ովքեր որակյալ օգնություն կցուցաբերեն կնոջը ծննդաբերության ժամանակ։ Նա մտադիր է անձամբ հետևել ընտանիքի պատմությանը և խնդրել է իրեն զեկուցել, թե ինչպես են իրենց զգում մայրն ու նորածին երեխաները։
Բացի այդ, Գերերոն հորդորել է քաղաքի քաղաքապետին վերահսկել ընտանիքի ֆինանսական վիճակը և նրա անդամներին տրամադրել համակողմանի աջակցություն։