Մարդիկ, որոնք խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի կամ շաքարախտի հետ, չպետք է չարաշահեն ծիրանը, Մոսկվա 24 պարբերականին ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Մասնագետի խոսքով՝ դիաբետով հիվանդները պետք է տեղյակ լինեն, որ ծիրանի շաքարի մեծ քանակությունը կարող է խորացնել առողջական խնդիրը:
«Շաքարային դիաբետով հիվանդ մարդը, որպես կանոն, դա փոխհատուցում է դեղորայքով։ Պետք է հիշել, որ պետք չէ չափից շատ ուտել»,-պարզաբանել է փորձագետը։
Բացի այդ, ըստ մասնագետի, գաստրիտների, խոցերի, կոլիտի, գրգռված աղիքի համախտանիշի դեպքում, թունավորումից, վիրահատությունից կամ սրման պահին չպետք է տարվել ծիրանով։ Այն պարունակում է բջջանյութ, որը կարող է վատթարացնել այս հիվանդությունների ընթացքը։