Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը

Մահացել է ֆրանսիացի դերասան եւ ռեժիսոր Ժան Լուի Տրենտինյանը։ Նա 91 տարեկան էր, գրում է LeMonde-ը՝ հղում անելով նրա կնոջը։

Նրա խոսքով՝ դերասանը կյանքից հեռացել է այսօր առավոտյան իր տանը՝ հարազատներով շրջապատված։

Ժան Լուի Տրենտինյանը խաղացել է «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Տղամարդ եւ կին», «Սեր», և «Կոնֆորմիստը» ֆիլմերում: 1956 թվականին նարն ճանաչում է բերել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում կերտած դերը, որտեղ նա խաղում էր դերասանուհի Բրիջիթ Բարդոյի հետ։

style.news.am