- Դու երբեք առաջին քայլը չես անում
Դու կարող ես նայել նրան: Դու կարող ես ժպտալ: Դու նայում ես նրա «սթորիներն» Ինստագրամում: Եվ վերջ: Դա ֆլիրտի քո տարբերակն է: Դու չես խոսել, բայց դա բավական չէ: Դա բավականաչափ տեսանելի ու ակնհայտ չէ: Եթե դու ուզում ես ինչ-որ մեկի հետ հանդիպել, դու պետք է առավել բացահայտ ցույց տաս նրան, որ նա քեզ հետաքրքիր է:
- Դու դիտմամբ թաքցնում ես քո զգացմունքները
Դու երբեք առաջինը հաղորդագրություն չես գրում ու չես մեկնաբանում նրա ինքնանկարները, կամ չես կանչում զբոսնելու, քանի որ մտածում ես, որ նա կհասկանա, որ դուր է գալիս քեզ: Դե ինչ, դու ամեն ինչ ճիշտ ես անում, քանի որ նա հավանաբար մտածում է, որ քեզ բոլորովին դուր չի գալիս: Նա հավանաբար մտածում է, որ ինքն անգամ հնարավորություն չունի քեզ հետ շփվելու, դրա համար էլ քեզ ոչ մի տեղ չի կանչում:
- Դու չափազանց շտապում ես
Երբ նա նայում է ուրիշի, դու մտածում ես, որ ամեն ինչ ավարտված է: Դու մտածում ես, որ նա սիրահարված է նրան, իսկ դու ոչ մի հնարավորություն չունես: Դու մտածում ես, որ զուր ժամանակ ես վատնում: Դու նույնիսկ ձեզ հնարավորություն չես տալիս:
- Դու չափից շատ ես կառչում սխալ մարդկանցից
Դու սիրահարվում ես հիմարների: Դու հասկանում ես, որ նրանք հիմարներ են, ու շարունակում ես վազել նրանց հետևից: Դու չափից շատ ժամանակ ես վատնում սխալ մարդկանց վրա, նույնիսկ, երբ տագնապալից նշաններ ես տեսնում: Դու բաց ես թողնում ինչ-որ արժանի մարդու հետ ծանոթանալու հնարավորությունը, քանի որ մինչ այժմ տարված ես քո նախկին ընկերոջով:
- Դու վախենում ես անհաջող առաջին ժամադրությունից
Դու գիտես, որ քիչ է հավանական, որ դու երկար ու երջանիկ կյանք կապրես առաջին իսկ պատահած մարդու հետ: Կլինեն անհաջողություններ, կլինեն հիմարներ ձեր ճանապարհին, և դա նորմալ է: Պետք է գնալ մի քանի անհաջող ժամադրությունների, քանի որ այդ ժամանակ հեշտ կլինի տարբերակել լավը:
- Դու տնից դուրս չես գալիս
Դու չես հանդիպի լավ մարդու, եթե շարունակես նստած մնալ բազմոցին: Իհարկե, դու կարող ես ինչ-որ մեկին գտնել օնլայն տիրույթում, բայց արդյունքում, միևնույն է, պետք է դուրս գալ ու նրա հետ հանդիպել իրականում: Առանց դրա՝ ոչ մի կերպ հնարավոր չէ:
- Դու չափից շատ ես մտահոգված անձնական կյանքում քո կարգավիճակով
Այո, լավ կլիներ ամուր հարաբերություններ ունենալ, բայց ո՞ւմ ի՞նչ գործն է՝ միայնա՞կ ես դու, թե՞ ոչ: Միգուցե որոշ ընկերներ ու հարազատներ ճնշում են քեզ, բայց միայն այն պատճառով, որ ուզում են քեզ եջանիկ տեսնել, ու մտածում են, որ հարաբերությունները քեզ կդարձնեն այդպիսին: Բայց եթե դու ինքնուրույն սովորես երջանիկ լինել, ապա բոլորը թքած կունենան՝ հարաբերություններո՞ւմ ես դու, թե՞ ոչ: Հավատա, որքան քիչ դու մտահոգվես քո կարգավիճակի համար, այնքան հեշտ կլինի այն փոխելը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը