Հնարավո՞ր է արդյոք մեռնել ծիծաղից
Advertisement 1000 x 90

Հնարավո՞ր է արդյոք մեռնել ծիծաղից

Գրում են, որ Բիրմայի թագավոր Նանդաբայնը մահացել է երկար ծիծաղելուց, երբ նրան հայտնել են, որ Վենետիկը թագավոր չունի։ Այսինքն «ծիծաղից մեռնել»-ը պարզապես արտահայտություն չէ:

Իրականում Նանդաբայնին սպանել են։ Բայց պատմությանը հայտնի են ծիծաղից մահվան դեպքեր։ Այսպես, Մարտին Արագոնցին մահացել է իր սիրելի պալատական ծաղրածուի կատակից հետո, իսկ շոտլանդացի արիստոկրատ Թոմաս Ուրկհարթին կործանել է ուրախալի այն լուրը, որ Կառլ II-ը զբաղեցրել է գահը, գրել է «Аргументы и факты»-ն:

«Երկարատեւ ծիծաղը կարող է մեծացնել ներպլեւրալ եւ ներթոքային ճնշումը, հանգեցնել ուղեղը ներքին օրգանների հետ կապող թափառող նյարդի ռեֆլեքտորային գրգռման։ Սա կարող է սրտի կանգ առաջացնել,- ասել է Պիրոգովի անվան ինստիտուոի պրոֆեսոր Ալեքսանդր Կարաբինենկոն,- Նման ծիծաղը վտանգավոր է նաեւ թոքերի օդային կիստա ունեցող մարդկանց համար։ Դրանք կարող են պայթել եւ պնեւմոթորաքս առաջացնել։ Դրա հետեւանքը սուր շնչառական եւ սրտային անբավարարությունն է»:

med.news.am