Գիտնականները կապ են գտել առատաձեռնության եւ կանանց հորմոնալ վիճակի միջեւ։
Կանայք կարող են ավելի շատ նվերներ տալ իրենց ընկերներին եւ գործընկերներին ցիկլի երկրորդ կեսին, ասվում է Psychoneuroendocrinology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Գիտնականներն ուսումնասիրել են կանացի հորմոնները եւ պարզել, որ պրոգեստերոնի ավելացումն ու էստրադիոլի նվազումը համապատասխանում են ավելի առատաձեռն վարքագծին։
Հորմոնների այս համակցությունը տեղի է ունենում լյուտալային փուլում՝ օվուլյացիայից երկու շաբաթ անց, երբ կնոջ օրգանիզմը պատրաստվում է հնարավոր հղիությանը:
Պրոգեստերոնի մակարդակի բարձրացումը խթանում է «ակտիվ, չպահանջված պրոսոցիալական վարքագիծը», իսկ «օգնություն, աջակցություն եւ պաշտպանություն» արձագանքը մեծացնում է գոյատեւման հնարավորությունները: Բայց այս առատաձեռնությունը չի տարածվում օտարների վրա։
Հետազոտողները եզրակացրել են, որ պրոգեստերոնի մակարդակի բարձրացման եւ էստրադիոլի մակարդակի նվազման դեպքում մասնակիցները հակված են ավելի առատաձեռն լինել իրենց մտերիմ մարդկանց նկատմամբ: