Ե՞րբ պետք է կինը ստուգի տեստոստերոնի մակարդակը
Advertisement 1000 x 90

Ե՞րբ պետք է կինը ստուգի տեստոստերոնի մակարդակը

Հաճախ կանանց պարտադրում են, որ սխալ պատկերացումներ ունենան հորմոնների մասին՝ տառացիորեն ահավոր ներկայացնելով դրանք, գրել է «Доктор Питер» -ը։

Որպեսզի կանանց մարմինը ճիշտ աշխատի, կանայք կարողանան երեխա կրել եւ ծննդաբերել, կերակրել նրան կրծքով, պահպանել գեղեցկությունն ու առողջությունը, նրանց անհրաժեշտ է տեստոստերոն։ Այդ ակտիվ ստերոիդ հորմոնի ռեցեպտորներ կան մարմնի բոլոր հյուսվածքներում։ Այն սերտորեն կապված է կանանց սեռական հորմոնների հետ եւ պետք է որոշակի քանակություն ունենա։ «Доктор Питер»-ը «АБИА» կլինիկայի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Կրիստինա Պոտրյասեւայի հետ միասին նշել է այն մասին, թե որ նշանների դեպքում արժե հետազոտվել եւ գնահատել տեստոստերոնի մակարդակը։

Բժիշկներն առանձնացնում են որոշ նշաններ, որոնց առկայության դեպքում կանայք պետք է ստուգեն տեստոստերոնի մակարդակը։ Այդ նշաններն են.

  1. ակնեի առաջացումը կամ դրա երկարատեւ ընթացքը,
  2. մարմնի վրա մազերի առաջացումը՝ տղամարդու նման. դրանք հաստ մազեր են վերին շրթունքի, դեմքի ներքեւի հատվածի, մեջքի, ազդրերի վրա,
  3. դեմքի եւ մարմնի մաշկի բարձր յուղայնություն, յուղոտ մազեր,
  4. չափից ավելի բռնկունություն, ագրեսիվություն,
  5. առատ մազաթափություն,
  6. դաշտանային ցիկլի խանգարում՝ երկարատեւ ուշացումներ,
  7. բարձր տագնապայնության վիճակ,
  8. դեպրեսիվ վիճակ,
  1. մարմնի ավելորդ զանգված (նորմից 10 տոկոս ավելի) կամ նույնիսկ կլինիկական ճարպակալում։

news.am