Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան վառ վարդագույն տոպ է կրում, որը համադրել է կապույտ տաբատի հետ։ Դիանան արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Սիրեք եւ արժեւորեք ձեզ։ Շնորհակալ եղեք Տիրոջն ամեն օրվա համար։ Կյանքը հիասքանչ է իր պարզության մեջ, պարզապես ապրեք»,- գրել է նա։