Գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանն իր էջում ներկայացրել է կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշերն այն մասին, թե ինչպես է ստեղծվել լեգենդար «Սուսերով պարը»:
ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐԸ»
… «Սուսերով պարը» ծնվել է բոլորովին պատահաբար: 1942 թվականին Պերմում, էվակուացիայի ժամանակ ես գրեցի «Գայանեն»: Սկսվեցին փորձերը: Ինձ կանչեց թատրոնի դիրեկտորը և ասաց, որ վերջին գործողության մեջ պետք է մի պար ավելացնել: Իմ կարծիքով բալետն ավարտված էր. կտրականապես հրաժարվեցի: Բայց հետո գնացի տուն, նստեցի դաշնամուրի առջև, սկսեցի մտմտալ: Պարը պետք է լիներ արագ, մարտաշունչ: Անհամբեր և խառնիխուռն սկսեցի նվագել… Ինչ-որ բան ինձ գայթակղեց: Ահա պետք է կրկնել մի ուրիշ տոնայնությամբ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է հարկավոր: Բալետի երրորդ տեսարանում ես ունեմ երգեցիկ թեմա, լիրիկական պար: Ռազմաշունչ սկիզբը միացրի այդ թեմային, որը նվագում է սաքսոֆոնը, և կրկին վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Աշխատանքը սկսեցի ցերեկվա ժամը երեքին, իսկ գիշերվա երկուսին արդեն պատրաստ էր: Առավոտյան ժամը տասնմեկին պարը հնչեց փորձին: Երեկոյան բեմադրվեց…
Արամ Խաչատուրյան
Լուսանկարը՝ bravo.am