Երգչուհի Զառան ցուցադրել է, թե ինչպես է Պուտինից ստանում ՌԴ Վաստակավոր արտիստի կոչումը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երգչուհի Զառան ցուցադրել է, թե ինչպես է Պուտինից ստանում ՌԴ Վաստակավոր արտիստի կոչումը

Օրերս երգչուհի Զառան արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։ Պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունն անցել էր Կրեմլում։

Մրցանակը հանձնել էին երգչուհուն ստեղծագործական գործունեության 20–ամյակի կապակցությամբ։

Զառան իր Instagram–ում հրապարակել է մրցանակի  հանձնման տեսագրությունը։

«Ինձ համար այս պատմական պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ծնողներիս՝ մորս և հորս, որոնք ներկա են դահլիճում, այն բանի համար, որ ինձ կյանք են պարգևել և միշտ կողքիս են եղել»,– ասել է Զառան։

Նշենք, որ ՌԴ վաստակավոր արտիստի կոչումը շնորհվում է ստեղծագործական գործունեության 20 տարվա պատմությունից ոչ շուտ։

A video posted by Зара (@zara_music) on Jan 26, 2017 at 10:11am PST