Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ուժեղ կինը հավատարիմ է մնում ինքն իրեն: Նա չի թաքցնում իր զգացմունքները, չի վախենում, որ դրանք չափազանց շատ կլինեն, քանի որ գիտի, որ ինքն իրական է, այնպիսին, ինչպիսին որ կա, ու գնահատում է դա»,- գրել է նա։