Սննդաբաններն անվանել են տերեւավոր կանաչեղենի ամենաօգտակար տեսակները
Advertisement 1000 x 90

Սննդաբաններն անվանել են տերեւավոր կանաչեղենի ամենաօգտակար տեսակները

Ամառվա սկզբին շատերի սննդակարգը սկսում է կտրուկ փոխվել, քանի որ հասանելի են թարմ բանջարեղենն ու կանաչեղենը:

Սննդաբանները նշում են, որ սննդի մեջ այդ ժամանակ պետք է կանաչեղենի առատ բազմազանություն լինի։ Գոյություն ունի տերեւավոր կանաչեղենի առնվազն հինգ տեսակ, որոնք արժե կանոնավոր կերպով ավելացնել ձեր սննդին որպես տարբեր ուտեստների մաս, գրում է Tut-News.ru-ն:

Գիտնականները պնդում են, որ սպանախն ամենաարդյունավետն է պայքարում քաղցկեղի տարբեր տեսակների դեմ։ Այս տերեւավոր բույսի օգտագործումը օգնում է կանխել բերանի խոռոչի, ստամոքսի եւ կերակրափողի հիվանդությունները։ Սպանախը նաեւ ունակ է իջեցնել արյան ճնշումը եւ դրականորեն է ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա։

Խատուտիկի տերեւը համարվում է լյարդի եւ մարսողական համակարգի բարելավման լավագույն միջոցը։ Այս բույսը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ եւ կարող է մեծապես ամրացնել իմունիտետը:

Բոկ չոյը խաչածաղկավոր բանջարեղեն է։ Այն հաճախ օգտագործվում է քաղցկեղի կանխարգելման համար, քանի որ այս բույսի տերեւներից ստացված նյութերը կարող են դանդաղեցնել ուռուցքի աճը։

Բրոկկոլին պարունակում է գլյուկորաֆանին, որը ծամելիս վերածվում է ֆիտոքիմիական սուլֆորաֆանի: Այս նյութը շատ օգտակար է եւ ունի ուժեղ հակաքաղցկեղային ազդեցություն։

Ջրկոտեմը պարունակում է շատ տարբեր սննդանյութեր: Միեւնույն ժամանակ, այն շատ կալորիական է, թեեւ կարող է օգնել նիհարելուն։ Այս տերեւավոր կանաչին հարուստ է վիտամին K-ով, որն ամրացնում է ոսկորները:

news.am