Մեկնարկել են «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները
Advertisement 1000 x 90

Մեկնարկել են «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները

Աթենքում մեկնարկել են «Իմ մեծ հունական հարսանիքը 3» ֆիլմի նկարահանումները։ Հոլովակը հրապարակվել է դերասանուհի Նիա Վարդալոսի ինստագրամյան էջում։ Վերդալոսը կրկին կխաղա Տուլա Պարտակալոսի դերը, ինչպես նաեւ կլինի ժապավենի ռեժիսորը։

Ըստ լուրերի՝ նոր ֆիլմի հերոսները կնշեն Տուլայի դստեր ու նրա ամուսնու՝ Իենի հարսանիքը։ Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2002թ․-ին եւ առաջադրվել է «Օսկարի» լավագույն օրիգինալ սցենարի համար։ Ժապավենն իսկական հիթ է դարձել եւ համաշխարհային վարձույթում 368,7 միլիոն դոլար վաստակել։

Սիքվելը թողարկվել է 2016թ․-ին եւ 90,6 միլիոն դոլար հավաքել։ Երրորդ մասի թողարկման հստակ ժամկետը չի նշվում։

style.news.am