Ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը ձեւավորել է «Լրտեսների երեխաներ» ֆիլմի նոր մասի դերասանական կազմը։ Ֆիլմաշարի վերաթողարկումը Netflix-ով կհեռարձակվի հաջորդ տարի։
Ֆիլմում կխաղան «Շազամի» աստղ Զաքարի Լիվայը, Ջինա Ռոգրիգեզը, Էվերլի Կարգանիլան եւ բեյուտանտ Քոնոր Էսթերսոնը։
Նոր մասի սյուժեն կազարգանա համակարգչային հանճարի շուրջ, որը հատուկ վիրուսի օգնությամբ վերահսկում է տեխնոլոգիաները։ Աշխարհի գլխավոր սուպերգործակալների երեխաները ստիպված կլինեն կանգնեցնել չարագործին, փրկել ծնողներին եւ ամբողջ աշխարհը ոչնչացումից։
Ֆիլմաշարի հեղինակ Ռոդրիգեսը կդառնա ժապավենի պրոդյուսերն ու սցենարիստը։ Ըստ լուրերի՝ նախագիծը կկրի «Արմագեդոն» ենթավերնագիրը։
«Լրտեսների երեխաներ» նախագիծը սկսվել է 2001թ․-ին, գլխավոր դերերում էին Անտոնիո Բանդերասն ու Կառլա Գուջինոն։ Ավելի ուշ եւս երեք ֆիլմ է թողարկվել, որոնցից վերջինը թվագրված է 2011-ով։ Ընդհանուր առմամբ, ֆիլամաշարին հաջողվել է 550 միլիոն դոլար հավաքել վարձույթում։