«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ պատմելով Երեւանում իր ամենասիրելի վայրի մասին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Կասկադում։ Լուսինեն բաց կապույտ զգեստ է ընտրել, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ «Կասկադը իմ ամենասիրելի վայրերից է Երևանում։ Այստեղից կարողանում եմ տեսնել քաղաքի շարժը, ու բարձունքից տեսարանը ուղղակի խելագարացնող է։ Ժամերով կարող եմ նստել աստիճաններին ու նայել մարդկանց ու մեքենաների անցուդարձին»,- գրել է նա։