Sovkusom.ru-ն գրում է, որ վերջին շրջանում գերակշռում է այն կարծիքը, թե կարագն ավելի շատ վնասակար է, քան օգտակար։ Նշվում է, որ այս մթերքի՝ չափազանց շատ օգտագործումը կարող է աթերոսկլերոզի զարգացման պատճառ դառնալ։ Ըստ կայքի՝ կարագը հարկավոր է չափավոր քանակով ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
- Կարագը E, D, C, A վիտամինների աղբյուր է։ Վերջինիս յուրացման համար հարկավոր են ճարպաթթուներ, որոնք պարունակում է կարագը։ Սա նշանակում է, որ, օրինակ՝ գազարից առավելագույն օգուտ ստանալու համար հարկավոր է այն օգտագործել կարագի հետ։
- Կարագը ճարպաթթուներ է պարունակում, որոնք, հայտնվելով օրգանիզմում, չեն վերածվում ճարպային կուտակումների, այլ օրգանիզմին ապահովում են էներգիայով։ Սա նշանակում է, որ չափավոր քանակով կարագ օգտագործելու դեպքում ավելորդ կիլոգրամներ չեք հավաքի, բայց երկար ժամանակով կհագեցնեք սովի զգացումը։
- Կարագը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը։
- Կարագը յոդի աղբյուր է, որը լավ յուրացվում է օրգանիզմում։
- Բժիշկները խորհուրդ են տալիս կարագ օգտագործել երեխաների շրջանում՝ դիարեայի, և մեծահասակների շրջանում՝ փորկապության դեպքում։
- Կարագը մեծ քանակով վիտամին K2 է պարունակում, որը կանխարգելում է կարիեսի և օստեոպարոզի առաջացումը։
- Կարագը նյութ է պարունակում, որը նպաստում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազմանը և մեծացնում է զգայունությունն ինսուլինի նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը