- Ուտելուց հետո բերանի մեջ մեխակի չորացած բողբոջ պահեք, ու դա կնվազեցնի ստամոքսի թթվայնությունը:
- Քերած վարունգից 15 րոպե դիմակ դրեք դեմքին, աչքերին ու պարանոցին ու կազատվեք դեմքի սև կետիկներից ու պզուկներից:
- Ամռանը ձմերուկի հյութ խմեք, ու այն կանցկացնի շոգից առաջացած գլխացավը: Օրական ընդամենը մեկ բաժակը հրաշքներ կգործի:
- Ուտելուց հետո ռեհանի մի քանի տերև ծամեք, և թթվայնությունը կանհետանա: Այս բնական միջոցը կկանխի նաև խոցն ու ռեֆլյուքսը:
- Կտրատեք 6 հատ խուրմա ու եփեք կես լիտր կաթով 25 րոպե: Ընդունեք օրական 3 անգամ: Շատ լավ օգնում է չոր հազի դեպքում:
- Նախաճաշից առաջ 100 գ եփած բազուկ կերեք ու ազատվեք ստամոքսի խանգարումից:
- Մանր կտրատեք 6 միջին չափի գլուխ սոխ, խառնեք 4 ճաշի գդալ մեղր, վրան ջուր ավելացրեք ու դրեք թույլ կրակին, եփեք 2 ժամ: Ապա սառելուց հետո քամեք ու յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ ընդունեք 1 ճաշի գդալ: Այս այուրվեդական օշարակը շատ լավ է ինքնազգացողության լավացման համար:
- Տրորեք 3-4 փափուկ խուրմա, խառնեք կաթի ու ոչ շատ քանակությամբ հալած յուղի հետ: Սա երկաթի պակասի շատ լավ կանխարգելում է: Ազատվեք սակավարյունությունից այս պարզ խառնուրդի օնությամբ:
- Երկու թեյի գդալ մեղրը խառնեք նույն քանակությամբ կոճապղպեղի հյութի հետ: Սա շատ լավ խորխաբեր միջոց է մրսածության ու կոկորդի բորբոքումների դեպքում:
- Ամեն օր քաղցած ստամոքսին մեկ հատ խնձոր կերեք ու մոռացեք ձեզ տանջող միգրենի մասին:
- Ամեն օր նռան հյութ խմեք: Այն կօգնի մարմնի բարձր ջերմաստիճանի ու արյան ցածր ճնշման դեպքում:
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը