
Շերեմետեւո օդանավակայանի բժշկական եւ սանիտարական բաժնի բժիշկ Սերգեյ Վոլգան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ըմպելիքներ է անվանել, որոնք կարող են փչացնել մարդու թռիչքը։
Մասնագետը նշել է, որ թռիչքից առաջ եւ ընթացքում կարեւոր է սովորական ջուր խմել, սակայն ավելի լավ է հրաժարվել սուրճից եւ ալկոհոլային խմիչքներից։
Նա խորհուրդ է տվել թռիչքի նախօրեին բավականաչափ քնել, բացառել ալկոհոլը, մեծ քանակությամբ սուրճը, բացառել կամ նվազեցնել մթերքները, որոնք կարող են հրահրել գազերի ավելացում:
Թռիչքի ընթացքում անխուսափելի ջրազրկումը փոխհատուցելու համար մասնագետը հորդորել է թռիչքից մեկ օր առաջ եւ ընթացքում խմել ոչ գազավորված ջուր։
Բժիշկը ոգելից խմիչքների բացառումը բացատրել է նրանով, որ խմելուց հետո սրվում է ջրազրկումը, որն արդեն հայտնվում է թռիչքի ժամանակ։ Բացի այդ, սթրեսային իրավիճակում ալկոհոլի օգտագործումը սպառնում է հոգեկան խանգարումներով եւ ոչ պատշաճ վարքագծով։