Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է ժայռի ֆոնին։ Նա կրում է կարմիր գույնի երկարափեշ զգեստ։ Նազենիի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։
«Կարոտներս անսահման են՝ տարածական,
բայց և կոնկրետ՝ խորը արմատով:
Իմ՝ ԾՈՎԵՐԻ սիրո մեջ, ես միևնույն է փնտրում եմ ԻՄ ԺԱՅՌԸ. լեռնային մարդ եմ՝ ծովի անհաս երազանքով… Հայն առանց իր մի կտոր քարի ո՞նց կապրի:
Ժայռը. հենման կարևոր ամուր կետ:
Ժայռը, որը էլ չկա… … …
Ժայռը… աշխարհի ալեկոծ ջրերի մեջ՝ ուղղություն ու փարոս:
Ժայռը՝ դարերով իր տեղում կանգնած, ու բոլորին իր հետ հաշվի նստել պարտադրող՝ ժայռը:
Ոչ լեռ դարձանք, ոչ ժայռ մնացինք:
Ոչ էլ ծով ունեցանք:
Միայն անհաս կարոտներ ու անփարատ հոգի:
Էդքան բան…», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։