Բժշկական գիտությունների թեկնածու, Ալերգոլոգների եւ կլինիկական իմունոլոգների եվրոպական ասոցիացիայի անդամ, ալերգոլոգ-իմունոլոգ Դարիա Ժուկովան RT-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե ալերգիայի ինչ ախտանիշներ կարող են առաջանալ հատապտուղներ ուտելիս: Բացի այդ, փորձագետը նշել է առողջ մեծահասակի եւ երեխայի համար թարմ մրգերի եւ հատապտուղների նախատեսված օրական չափաբաժինը:
Մասնագետը ասել է, որ այցելուներն ամենից շատ նշում են կարմիր մրգերից՝ ելակից, կարմիր հատապտուղներից ունեցած ալերգիայի մասին, իսկ սեւ հատապտուղներից ալերգիայի դեպքերը չնչին են:
«Կարմիր հատապտուղների նկատմամբ ռեակցիաները կարող են առաջանալ հիստամինի բարձր պարունակության հետեւանքով, որը կարող է ալերգիկ ռեակցիայի ախտանշաններ առաջացնել, ինչպիսիք են մաշկային քորը, կարմրությունը եւ ցանը, բերանի խոռոչի այտուցը եւ քորը, սրտխառնոցը, փսխումը, լուծը եւ որովայնի ցավը», – բացատրել է Ժուկովան՝ հավելելով, որ ախտանշանները, սովորաբար, առաջանում են հատապտուղներն ուտելուց հետո՝ մեկ ժամվա եւ վերանում մի քանի ժամվա ընթացքում:
Նա նշել է, որ կարող են առաջանալ նաեւ ծանր ալերգիկ ռեակցիաներ, որոնց դեպքում նկատվում է գիտակցության կորուստ, ընդհանուր թուլություն, սպազմ բրոնխներում եւ այս ամենը կարող են վտանգավոր լինել կյանքի համար: Ժուկովը բացատրել է, որ եփած միրգը թույլատրվում է, քանի որ ջերմային մշակման ենթարկվելուց հետո ալերգիկ ռեակցաները հիմնականում ոչնչացվում են:
Խոսելով չափահաս մարդկանց համար օրական թույատրելի չափաբաժնի մասին՝ ալերգոլոկը նշել է, որ այն պիտի լինի 400 գրամ, իսկ մինչեւ երեք տարեկան երեխաների համար կրկնակի քիչ: