Ուզում եմ լինել չամուսնացած և առանց երեխանների Մարիաննա. Մարիաննա Վարդանյանը՝ ռեստորան բացելու, ամուսնու հետ հարաբերությունների և խանդի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուզում եմ լինել չամուսնացած և առանց երեխանների Մարիաննա. Մարիաննա Վարդանյանը՝ ռեստորան բացելու, ամուսնու հետ հարաբերությունների և խանդի մասին

Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանն ակտիվ զբաղվում է իր միկրոբլոգով և Ինստագրամի իր էջում անոնիմ հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են՝ երբևէ խանդել է Գարիկին՝ Սոնայի հետ հարաբերությունների համար՝ ինչին նա պատասխանել է՝ ոչ:

Օգտատերերը նաև հետաքրքրվել են, թե ե՞րբ են վիճել ամուսինները: «Չեմ հիշում վերջին անգամ երբ ենք վիճել: Նման հարցերը շատ-շատ են»,- պատասխանել է նա:

Նշենք նաև, որ ընտանիքը բուսակեր է և Մարիաննան իր էջում հաճախ է տեղադրում վեգան բացադրատոմսեր և հարցին` արդյոք ցանկություն ունի ռեստորան բացել պատասխանել է. «Շատ եմ ուզում վեգանների համար ռեստորան բացել»:

Հիշեցնենք, որ զույգն ունի 3 աղջիկ և հետևորդները հետաքրքրվել են, թե լինում են պահեր, երբ ցանկանում է լինել չամուսնացած: «Այո, լինում են: Ինչպես նաև երեխա չունեցած Մարիաննա, բայց դա ակնթարթ է տևում, հետո ուզում եմ գրկել բոլորին ու ասել, որ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը»: