Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որում կիսվել է քաշի կորստի հերթական «ձեռքբերմամբ»։
Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում նա ցուցադրել է նիհարելուց առաջ եւ հետո արված կադրեր։ Գոհարն այժմ գտնվում է Երեւանում եւ վայելում է ամառը։ Կադրերն արվել են լողավազանում։ Նա կրում է սպիտակ լողազգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Մինուս 65 կիլոգրամ», – հրապարակումը կարճ մակագրել է նա։