«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է առօրյա կերպարում։

Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է վարդագույն տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։

«Իրականում ես գերէմոցիոնալ մարդ եմ։

Գուցե շատերդ դա արդեն հասկացել եք)

27 տարեկան եմ, բայց դեռ չեմ հասկացել դա լավ է թե վատ)))

Էմոցիոնալ լինելը ունի շատ վատ կողմեր

Բայց կյանքը ինձ սովորեցրել է չկենտրոնանալ բացասականի վրա)

Իսկ լավ կողմերից ամենան այն է, որ էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»:

Այլ կերպ են դիտում ֆիլմեր, երաժշտություն լսում, պարում և երգում (թեկուզ վատ),

աշխատում, ընկերություն անում…………………………….. և իվերջո ՍԻՐՈՒՄ։

Հասկացեք ու ընդունեք մեզ հավասարակշռված մարդիկ։

Մենք երբեմն նախանձով ենք նայում ձեզ)))», – հրապարակումը մակագրել է Թամարան։