Քրոնիկ հիվանդություններ ու սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամռան շոգ եղանակին պետք է շատ ավելի մեծ ուշադրությամբ հետևեն իրենց առողջական վիճակին։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրուցում ասել է սրտաբան Օլեգ Օրլովը՝ շեշտելով, որ նման դեպքերում հարկավոր է օրական երեք անգամ չափել զարկերակային ճնշումն ու խուսափել արևի բաց ճառագայթների տակ գտնվելուց։
«Եթե խոսում ենք հեղուկի մասին, ապա, խնդրում եմ, շոգ եղանակին խմեք ջուր, մի փորձեք հագեցնել ծարավը սուրճի, քաղցր ըմպելիքների կամ ալկոհոլի միջոցով։ Մի մարդու հաշվարկով 1-1,5 լիտր ջրի գործածությունն անհրաժեշտ է», – նշել է Օրլովը։
Մասնագետը խորհուրդ է տվել արևային լոգանքներ ընդունել բացառապես վաղ առավոտյան և չմնալ արևի տակ ավելի քան 20 րոպե։ Նա նաև նախազգուշացրել է, որ արևային հարվածի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։