Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։
«Երեկ մի րոպե չեմ կարողացել հեռախոսս ձեռքիցս վայր դնել… բացի էս նկարը նկարվելուց… Շնորհակալ եմ ձեր սիրո, ջերմության ու շնորհավորանքների համար… Շնորհակալ եմ ինձ` ձեր աչքերով ևս մեկ անգամ օգնելու տեսնելու համար…
Ինձ ցույց տալու համար, որ կյանքիս 2*18-ը ես ապրել եմ շիտակ ու իսկական…
Լավագույնը դեռ առջևում է, վստահ եմ, իսկ երկինքը` հաստատ սահման չէ…», – գրել է Հրաչուհին, ապա հավելել է «#ապրեցինքառաջ» հեշթեգը։