HBO հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարել է «Ժառանգները» սերիալի չորրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Collider-ը։
Ջեսսի Արմսթրոնգի կատակերգական դրամատիկ սերիալի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 10 դրվագից։ Երրորդ եթերաշրջանի իրադարձություններից եւ մտերիմների դավաճանությունից հետո Լոգանի երեխաները ստիպված կլինեն գոյություն ունենալ անկայուն քաղաքական եւ մշակութային նոր պայմաններում։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ:
«Ժառանգները» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 3-ին։ Սյուժեն պտտվում է ազդեցիկ Ռոյ ընտանիքի շուրջ՝ Waystar Royco մեդիա կոնգլոմերատի սեփականատերերի, ովքեր պայքարում են ընկերության վերահսկողության համար՝ ընտանիքի ղեկավարի առողջության վատթարացման պայմաններում: 2021 թվականի հոկտեմբերին շոուն երկարացվել է չորրորդ եթերաշրջանով։
Սերիալը ստացել է տասնյակ մրցանակներ եւ անվանակարգեր, այդ թվում՝ Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ, «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի»։