Մոնիկա Բելուչին դարձել է Harper’s Bazaar Vietnam-ի նոր համարի աստղը: Դերասանուհին նկարահանվել է հրատարակության համար նախատեսված ֆոտոշարքում և զարդարել համարի շապիկը։ Նկարահանումների ժամանակ իտալացի դերասանուհին ցուցադրել է տարբեր կերպարներ՝ Ալայայի, Ռաբիհ Կայրուզի, Սպորտմաքսի, Աշիի հանդերձանքով։
Ֆոտոշարքը համընկել է «Մարիա Կալաս. Նամակներ և հիշողություններ» պիեսի շարունակվող գովազդային արշավի հետ, որում Բելուչին մարմնավորում էր լեգենդար օպերային երգչուհի Մարիա Կալլասին։ Դերասանուհին այս ներկայացմամբ ակտիվորեն շրջում է աշխարհով մեկ:
Իր ակտիվ ստեղծագործական գործունեության հետ կապված՝ Մոնիկան պարբերաբար հայտնվում է ֆոտոշարքերում, բայց այժմ, գրեթե նրանից հաճախ, շապիկներին հայտնվում է նրա ավագ դուստրը՝ Դևան, որն, ի դեպ, հաճախ կեցվածք է ընդունում «մայրիկի կերպարներով»։