Ինչպե՞ս հաղթահարել խուճապը թռիչքի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս հաղթահարել խուճապը թռիչքի ժամանակ

Կլինիկական հոգեբան Վիտալի Սիդնյաեւը պատմել է, թե ինչպես հաղթահարել խուճապը թռիչքի ժամանակ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Մասնագետի կարծիքով՝ աերոֆոբիայի հաղթահարման գործում կարող է օգնել ուշադրությունը տեղափոխելու տեխնիկան։ Օգտագործելով այն՝ պետք է հաջորդեցնել լարվածությունը եւ ուշադրության թուլացումը:

«Հենց զգաք, որ վախը կամ խուճապը վրա են հասնում, սկսեք ինքներդ ձեզ նկարագրել ամպերի ձեւերը, որոնք երեւում են պատուհանից, հաշվեք, թե քանի նստատեղ կա առջեւում: Մտքում պատմեք այն, ինչ հիմա տեսնում եք՝ հատկությունների նկարագրությամբ»,- ասել է նա Gazeta.ru-ին:

Կարող եք փորձել նաեւ շնչառական գիմնաստիկան: Դա անելու համար հարկավոր է դանդաղ եւ հանգիստ ներշնչել՝ ձեռքը դնելով որովայնի վրա եւ հաշվել մինչեւ չորսը, ապա դանդաղ ու հանգիստ արտաշնչել՝ հաշվելով մինչեւ վեցը։

Սիդնյաեւն ընդգծել է, որ այս պահին կարեւոր է զգալ, թե ինչպես է ձեռքը բարձրանում եւ ինջնում որովայնի վրա։

med.news.am