
Այսօր երգչուհի Լիլուի ծննդյան օրն է։ Այս առիթով նա նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Լիլուն կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, բլուզի երանգի բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Բարեւ 40։ Ես քեզ սպասում էի, տականք», – հրապարակմանը կից իրեն հատուկ հումորով գրել է Լիլուն։