Անջելինա Ջոլիին տեսել են Հռոմում զբոսնելիս` երեխաների՝ 17-ամյա Զահարայի և 13-ամյա Վիվիենի հետ։ Իտալիայում դերասանուհին այժմ աշխատում է իր նոր՝ No Blood ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերակատարն է Սալմա Հայեկը։ Ջոլին ինքը հանդես է գալիս՝ որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ջոլին հանգստյան օրերը նվիրել է դուստրերին։ Նրանք միասին շրջել են քաղաքով, այցելել խոհարարական դպրոց, այնուհետև՝ տեղական շուկա, որտեղ Անջելինային հատկապես հետաքրքրում էին համեմունքներով, խոհանոցային պարագաներով և դեկորացիաներով կրպակները։ Հանրության մեջ դերասանուհին ներկայացել է Alberta Ferretti-ի բեժ ամառային զգեստով՝ հազար դոլարից մի փոքր ավելի արժողությամբ։
Օրերս Հռոմում նկատել են նաև 16-ամյա Շայլոյին, ով վերջերս հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ իր պարային դասերի։ Սակայն ամռանը Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը, ըստ երևույթին, որոշել է կարճատև ընդմիջում վերցնել պարի դասերից՝ մոր հետ նկարահանման մեկնելու համար: No Blood ֆիլմը, որի վրա աշխատում է Ջոլին, հիմնված է իտալացի գրող Ալեսանդրո Բարիկոյի համանուն վեպի վրա։ Գիրքը լույս է տեսել 2002 թվականին և դարձել միջազգային բեսթսելլեր։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ Իտալիայում, այս նյութը էկրան բերելու համար, և որ Ալեսանդրո Բարիկոն ինձ վստահել է իր գրքի ադապտացիան՝ իր յուրահատուկ պոետիկայով և հույզերով, պատերազմի մասին իր հայացքով։ Սա այն մասին է, թե ինչ է փնտրում մարդը կորստից կամ անարդարությանը բախվելուց հետո,֊ ասել է Ջոլին` խոսելով իր սպասվելիք ֆիլմի մասին։