Որքա՞ն հաճախ են շնաձկները հարձակվում զբոսաշրջիկների վրա
Advertisement 1000 x 90

Որքա՞ն հաճախ են շնաձկները հարձակվում զբոսաշրջիկների վրա

Օրերս հայտնի դարձավ, որ ծովային գիշատիչի ևս մեկ զոհ է դարձել Ավստրիայի բնակչուհի՝ եգիպտական ​​հայտնի Հուրգադա հանգստավայրի ափերի մոտ լողալիս։ Շնաձուկը լուրջ վնասվածքներ է հասցրել կնոջը, որից հետո նա մահացել է հիվանդանոցում։ Ողբերգությունը տեղի էր ունեցել Սահլ Հաշիշի շրջանում, հաղորդում է Gismeteo.ru-ն։

Միջադեպի պատճառով Սահլ Հաշիշի և Մակադի ծովածոցի միջև եռօրյա ժամկետով արգելվել է լողալը, դայվինգը, ձկնորսությունը:

Որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում Եգիպտոսում:

2010 թվականին Շարմ էլ Շեյխ հանգստավայրի մոտ շնաձկների հարձակումների զոհ են դարձել մի քանի մարդ։ Այն ժամանակ խոսքը գնում էր հանգստացողների վրա շնաձկների հարձակումների մի ամբողջ շարքի մասին, և Եգիպտոսի իշխանությունները ստիպված էին դադարեցնել Շարմ էլ Շեյխում լողափերի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ հինգ մարդ վիրավորվել էր, մեկ զբոսաշրջիկ` մահացել։

2009 թվականին Մարսա Էլ Ալամում Էստոնիայից ժամանած զբոսաշրջիկը շնաձկան զոհ էր դարձել։

2007 թվականին Ռուսաստանից մի աղջիկ շնաձկան հարձակումից ծանր վիրավորվել էր։

2004 թվականին Շարմ էլ Շեյխում և Դահաբում զբոսաշրջիկները շնաձկների կողմից հարձակման էին ենթարկվել։

Չնայած մարդկանց վրա ծովային գիշատիչների հարձակումներին, եգիպտական ​​հանգստավայրերը շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում:

Ընդհանուր առմամբ, աշխարհում տարեկան մոտ 100 շնաձկան հարձակում է տեղի ունենում մարդկանց վրա, որոնցից մոտ 10%-ը` մահվան ելքով։ Համեմատության համար նշենք, որ մարդիկ ամեն տարի սպանում են մոտավորապես 100 միլիոն շնաձուկ (րոպեում մոտ 200 ձուկ):