Հայտնի է բոլոր ժամանակների ամենազվարճալի ֆիլմը
Advertisement 1000 x 90

Հայտնի է բոլոր ժամանակների ամենազվարճալի ֆիլմը

Reddit-ի օգտատերերը «Բորատն» անվանել են բոլոր ժամանակների ամենազվարճալի ֆիլմը։ Հարցումը նախաձեռնել է u/the_amateon մականունով օգտատերը, որն օգտատերերին հարցրել է, թե իրենց տեսած ֆիլմերից որն է ամենազվարճալի:

Ամենազվարճալի ժապավեն է ճանաչվել Սաշա Բարոն Քոհենի «Բորատ»-ը։ Այս նախագիծն անվանվել է անմոռանալի եւ խելագար, իսկ Չոմպոբար մականունով օգտատերը գրել է, որ դիտելիս այնքան է ծիծաղել՝ մկանները ձգվել են։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Տայկա Վայտիտիի «Իրական վամպիրներ»-ը։ Կինոնկարը պատմում է երեք վամպիրների՝ Վիագոյի, Դիկոնայի եւ Վլադիսլավի կյանքի մասին։ Նրանք փորձում են գոյատեւել ժամանակակից աշխարհում։ Լավագույն եռյակը եզրափակում է «Իբր զիլ ոստիկաններ» ֆիլմը, որը պատմում է լոնդոնյան գլխավոր ոստիկան Նիկոլաս Էնգելի մասին, որը տեղափոխվել է հանգիստ գյուղական Սանդֆորդ քաղաք։