Դերասան, հումորիստ Գրիգ Գեւորգյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ։ Հոլովան արվել է Իտալիայում։
Ինստագրամում տեղադրված կադրերում ամուսինները ցուցադրել են հայտնի՝ «սպասելիքներ եւ իրականություն» խորագրով իրավիճակ, որը վերաբերում է ամուսինների կամ զույգերի լուսանկարվելուն։ «Ձեր համար։ Սպասելիքներ ու իրականություն», – հոլովակը մակագրել է Գրիգը։