Երբ առանց հասկանալու՝ ստորացնում ես տղամարդուն
Advertisement 1000 x 90

Երբ առանց հասկանալու՝ ստորացնում ես տղամարդուն

Դու կարող ես ասել կամ անել մի բան, ինչը կնվազեցնի տղամարդու նշանակությունը: Դա լրջորեն ազդում է նրա ինքնագնահատականի վրա, ու կստանաս տարբերակներից մեկը՝ կամ ինքնավստահ տղամարդու, կամ հարաբերությունների ավարտ:

  1. Դու ամեն ինչ քեզ վրա ես վերցնում

Մի վանիր նրան ու քեզ վրա մի վերցրու խոսակցությունը կամ վեճը, հատկապես, եթե դու համարում ես, որ նա չի կարող ինքն իրեն պաշտպանել: Նա հենց այդպես էլ դա կընկալի:

  1. Դու պարծենում ես քո փորձով

Միգուցե խոսքը գնում է սեքսուալ փորձի մասին, մանավանդ, որ դու գիտես, որ նա չի կարող նույն կերպ պատասխանել: Սեքսը տղամարդու կյանքի կարևոր հատվածն է: Եվ եթե նա գիտի, որ այնքան փորձառու չէ, որքան դու, նա չի ուզում, որ այդ մասին ևս մեկ անգամ շեշտվի: Դա կարծես թե խոսում է այն մասին, թե ինքն իսկական տղամարդ չէ: Համենայն դեպս, նրա կողմից դա հենց այդպես էլ ընկալվում ես:

  1. Դու չես օգտվում նրա աշխատավարձից

Տղամարդն իրեն հարաբերություններում հայթայթող, ճարող, ամեն ինչ ստեղծող է ուզում զգալ: Եթե դու դա չես ընդունում, եթե դու հույսդ դնում ես միայն քո գումարի վրա, դա նրան կխոցի:

  1. Դու նրան վախկոտ ես անվանում կամ ասում ես՝ «տղամարդ եղիր»

Միայն այն պատճառով, որ նա չի կարողանում գլուխ հանել ինչ-որ իրավիճակից, չի նշանակում, որ կարելի է նրան խարազանել: Նրա հետ խոսիր այն մասին, թե ինչ կարելի է անել, որ լավ լինի, կարեկցիր նրան ու աշխատիր հասկանալ: Նա ընդամենը մարդ է, ով երբեմն հասկացվելու կարիք ունի:

  1. Դու նրան համեմատում ես այլ տղամարդկանց հետ

Ոչ ոք չի սիրում համեմատություններ, հատկապես, երբ դու զիջում ես ուրիշներին, հատկապես, եթե դու զիջում ես քո ընկերուհու նախկիններին:

  1. Դու խոսում ես նրա թերությունների մասին

Եթե դու չես կարողանում պարզապես ընդունել նրա որոշ թերություններ, նրա հետ այդ մասին անձամբ խոսիր, բայց ոչ երբեք՝ այլ մարդկանց ներկայությամբ: Դա կզայրացնի նրան ու էմոցիոնալ առումով քեզնից կհեռացնի։

  1. «Ես գիտեի, որ քեզ մոտ չի ստացվի»

Այս արտահայտությունը սիրելի կնոջից լսելը շատ ցավալի է ու գոտկատեղից ներքև հարված է: Վատագույնն այն է, որ նա գիտի, որ իսկապես ձախողվել է, բայց միևնույն է՝ հույս ուներ ստանալ քո աջակցությունը:

  1. Նրա հետ սիրով զբաղվելիս դու առաստաղին ես նայում

Եթե քեզ դուր չի գալիս նրա հետ սեքսով զբաղվելը, դու պետք է դա քննարկես: Միգուցե նա ինչ-որ բան այնպես չի անում, և քո խնդիրն է նրան այդ մասին տեղեկացնելը: Պետք չէ նրա համար պարզապես տիկնիկ լինել, դա նրան պետք չէ, և նա դա կընդունի՝ որպես անձնական վիրավորանք:

  1. Դու քննադատում կամ նվազեցնում ես նրա ձեռքբերումների նշանակությունը

Միգուցե նա հպարտությամբ քեզ հետ կիսվում է իր ձեռքբերումներով, իսկ դու դրանք ստորադասում ես, ասում, որ կարելի էր և ավելի լավ անել ամեն բան: Դա նրան կհեռացնի քեզնից:

  1. Դու ֆլիրտ ես անում ուրիշների հետ

Տղամարդը պետք է իմանա, որ ուրիշները նրան նախանձում են, որ ինքն այդպիսի ընկերուհի ունի, այլ ոչ, երբ իր ընկերուհին նրան այնքան չի հարգում, որ սիրախաղի մեջ է մտնում այլ տղամարդկանց հետ, ասես ընկեր չունի էլ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը