COVID-19 համավարակի ժամանակ շատ երեխաներ չեն կարողացել դասասենյակում սովորել ուսուցիչների հսկողության ներքո։ Վերջին ուսումնասիրությունը, որը հրապարակվել է British Journal of Educational Psychology-ում, ցույց է տալիս ծնողների մասնակցության կարեւոր դերը երեխաների գործունեության մեջ դպրոցների փակման ժամանակ:
Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 229 երեխաների տվյալները, երեխաների եւ նրանց ծնողների ներգրավվածությունը հեռավար ուսուցման մեջ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեխաների առաջադիմության բարելավման գործում ամենակարեւոր դերը խաղում է ծնողների աջակցությունը, որը նպաստում է երեխաների ինքնավար ուսուցմանը։ Այսինքն՝ ծնողների մասնակցությունը նպաստել է ուսուցման գործընթացում երեխաների ներգրավվածությանը, ինչը հետագայում բարելավել է նրանց ակադեմիական առաջադիմությունը։
«Հետեւաբար, ուսուցիչները պետք է խրախուսեն ծնողներին կրթական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերել իրենց երեխաներին, իսկ դպրոցները պետք է տեխնիկական ուղղեցույց եւ հոգեբանական աջակցություն տրամադրեն ծնողներին՝ դպրոցների փակման ժամանակ տնային պարապմունքներ անցկացնելու համար:
Քանի որ յուրաքանչյուր մետաղադրամ ունի երկու կողմ, ծնողները կարող են օգտագործել դպրոցների փակումը որպես ծնողների եւ երեխաների միջեւ ավելի սերտ հարաբերությունների եւ երեխաների համար ինքնուրույն սովորելը խրախուսելու հնարավորություն»,- ասել է հետազոտության հեղինակ Սյուցզե Յանը: