Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է նարնջագույն բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի եւ սեւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արեւիկը խոսել է կանանց հանդեպ բռնության մասին։ «Մի կողմից կանանց իրավունքների ֆետիշացում է, մյուս կողմից աշխարհում դեռ կա (ու ոչ քիչ) կանանց հանդեպ բռնություն և որ ամենավատն է իրենց տներում՝ ամուսնու կողմից։ Հաճախ կանայք գաղտնի են պահում, լռում են այդ մասին։ Ի՞նչ եք կարծում` ձեր շրջապատի կանանց մեջ կան նման դեպքեր։ Լռո՞ւմ են», – գրել է նա։