Լիլիթ Հովհաննիսյանը ինստագրամում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Երկար էր աշխատանքային դադարս, գիտեմ, բայց հիմա իմ կյանքում սկսվում է ստեղծագործական նոր փուլ։
Երեխայիս ծնունդն ինձ նոր կյանք տվեց… Նրա ծնվելուց ընդամենը 40 օր անց ընկղմվեցի այս մեծ պրոեկտի մեջ (դուք դեռ մի հատվածն եք տեսել միայն։ Նախապատրաստական էտապն ու նկարահանումները բարդ էին ու երկարատև, աշխատանքը լարված էր ու ֆիզիկապես հոգնեցնող, բայց Յանի շնորհիվ նորից լցված եմ նոր եռանդով, լիքը դրական էմոցիաներով ու նոր իդեաներով ու չեմ համբերում, թե երբ եմ հերթով իրականացնելու դրանք»։