Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է ուսերը բաց, հետաքրքիր նախշերով երկարափեշ զգեստ, որը համադրել է ամառային բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Աշխարհի ամենահուզիչ արեւամուտն իմ քաղաքում է: Կապույտի մեջ, կապույտի՜ մեջ արևի ոսկին…», – հրապարակումը մակագրել է Նազենի Հովհաննիսյանը։