Երգչուհի Նունե Եսայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու եւ դստեր հետ։ Նունե Եսայանի որդին ջերմ գրկել է մայրիկին ու քրոջը։ Երգչուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նա արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ ու համեստ ընտանիք»։