Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ է կրում։ Նա ոճային սանրվածքով ու մեղմ շպարով է։ «Ամեն մի մայրամուտ գեղեցիկ է հաջորդող այգաբացով», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Դիանան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։