
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ մեկնել է Մոնակո հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված նոր տեսանյութում երգչուհին սեղանի շուրջ ցածրաձայն երգում է «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը։ Սակայն երաժիշտները Սոնային հրավիրում են իրենց մոտ, իսկ նա հիանալի կերպով շարունակում է երգելը։ Սոնայի կատարումը հիացնում է շրջապատողներին։ «Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել», – հրապարակումը հումորով մեկնաբանել է Սոնան, իսկ երկրպագուները բազում հիացական խոքեր են գրել․ «Մեր հպարտություն», «Հուզիչ էր», «Բրավո», «Հրաշք կատարում»։