Ո՞րն է քրտինքի սուր հոտի պատճառը
Advertisement 1000 x 90

Ո՞րն է քրտինքի սուր հոտի պատճառը

Բժիշկ, բլոգեր, կանխիչ բժշկության կլինիկայի հիմնադիր Նատալյա Զուբարեւան իր Telegram-канал-ում նշել է քրտինքի սուր հոտի մի քանի պատճառներ։

Մասնագետը նշել է, որ հոտն ամենից շատ ուժեղանում է սխալ սնվելու, հիվանդությունների առկայության եւ հորմոնալ անհավասարակշռության, ինչպես նաեւ հույզերի դեպքում։

Բշկի խոսքով՝ քրտինքի ուժեղ հոտ առաջացնող մթերքներից են.

  • բոլոր տեսակի կաղամբները, ձուն, սխտորը, սոխը, լոբազգիները. սրանք բոլորը մեծ քանակությամբ ծծումբ են պարունակում, որովհետեւ այն օրգանիզմից դուրս է գալիս այդ թվում եւ քրտինքով,
  • ալկոհոլի քայքայման մնացորդները հատուկ հոտ ունեն, եւ դա ոչ միայն «խմածի» հոտն է բերանից, այլեւ քրտինքի հատուկ հոտը։

Այլ պատճառների թվում Նատալյա Զուբարեւան նշել է հետեւյալները.

  • վախը. քրտնագեղձերը միշտ չէ, որ միանման են։ Երբ մենք վախենում ենք, նյարդայնանում, ապա կարող ենք քրտնել անգամ սառը վայրում, ահա այդ կպչուն քրտինքը բաղադրությամբ տարբերվում է եւ սովորաբար ավելի վատ հոտ ունի։ Կենդանիները զգում են հենց այդ «վախի հոտը»,
  • գենետիկ պաթոլոգիա. տրիմետիլամինուրիա կամ «ձկան հոտի ախտանշան»,
  •  առանձնահատուկ ծծմբահոտ թեւատակերից եւ աճուկներից, կարող է առաջանալ նյութափոխանակության խանգարման դեպքում։ Մետիոնին-ադենոզիլտրանսֆերազա I / III- անբավարարություն ունեցող մարդիկ ունենքայնպիսի քրտնահոտ, որը հիշեցնում է այրված յուղի կամ եփած կաղամբի հոտը,

· քրտինքը կարող է ունենալ քացախի հոտ երիկամների հիվանդության եւ դիաբետի դեպքում։ Հղիությունը եւ դաշտանադադարը կարող են հանգեցնել քրտնատադրության եւ գարշահոտության առաջացման։

med.news.am