Ինչո՞վ է օգտակար առանց գիշերազգեստի քնելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է օգտակար առանց գիշերազգեստի քնելը

Հագուստի բացակայությունը թույլ է տալիս ավելի խոր քնել  էներգափոխանակման բարելավման պատճառով, URA.RU-ի հետ զրույցում ասել է մաշկաբան բժիշկ, կոսմետոլոգ Նաթելա Գրիշինան։

«Դա այնպիսի բնական ֆիզիոլոգիական պրոցես է, որը տեղի է ունենում մեր օրգանիզմում. մենք հանում ենք հագուստը, մեր մարմնի ջերմաստիճանն իջնում է, տեղի է ունենում լավ էներգափոխանակում վերմակի հետ, որն սկսում է անմիջականորեն շփվել մաշկի հետ։ Հետեւաբար, մարդը զովանում է, իջնում է մաշկի ջերմաստիճանը, եւ արդյունքում նա ավելի խորն է քնում։ Այսինքն՝ օրգանիզմն այդ կերպ հարմարվում է որակյալ եւ առողջ քնին, որը դրականորեն է անդրադառնում առողջության վրա»,- ասել է Նաթելա Գրիշինան։

Մասնագետն ավելացրել է, որ էներգափոխանակման խախտումների հետ մեկտեղ գիշերազգեստը կարող է խանգարել արյան շրջանառությանը քնած ժամանակ, ուստի շատ կարեւոր է ճիշտ գիշերազգեստ ընտրելը։

«Հագուստի ամեն տեսակ ձգող ռետինները, կոշտ կարերը վնասում են մաշկը, ձգում նրա որոշակի հատվածները եւ հետեւաբար, վատացնում արյան շրջանառության աշխատանքը, խախտում միկրոշրջանառությունը։ Նման էֆեկտ են ունենում նաեւ նեղ ու  ձիգ գիշերազգեստները։ Պետք է ընտրել բավական լայն, առանց կոշտ կարերի գիշերազգեստ։ Կատարյալ են համարվում բամբակե գիշերազգեստները, որոնք ներծծում են քրտնքի եւ մաշկի ճարպի մնացորդները»,- նշել է մաշկաբանը։

med.news.am