
Երևանի կենդանաբանական այգին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ այսօր Այգին համալրվել է ևս մեկ նեղոսյան կոկորդիլոսով։
«Այգու նոր բնակիչն է։ Տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ այսօր Այգին համալրվեց ևս մեկ նեղոսյան կոկորդիլոսով։ Շնորհակալություն ենք հայտնում նվիրատու Դավիթ Մակարյանին։ Կենդանին մոտ 3 տարեկան է։ Արդեն ցուցադրված է Կենդանաբանական այգու ակվատերարիումում»,-ասված է հաղորդագրության մեջ։