Դերասան Վաչե Թովմասյանը, որ տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է, Հայաստան է վերադարձել։ Դերասանն անակնկալ է մատուցել մայրիկին ու դստերը՝ նրանց նախապես չհայտնվելով այցի մասին։
Թովմասյանն «Ինստագրամ» սոցիլական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են դերասանի մայրն ու դուստրը հուզվել։
«Իմ ծնունդի ամենամեծ անակնկալը ես ինձ արեցի։ Թող որ բոլոր կարոտած սրտերը շուտ իրար հանդիպեն»,- մեկնաբանություններում գրել է Վաչեն։