Քովիդյան ժամանակաշրջանում կինոթատրոնը դարձել էր ջերմ հուշ և մեծ երազանք: Այժմ դրանք բաց են բոլորի համար: Մնում է միայն հուսալ, որ համաշխարհային կինոգործիչները կստեղծեն ֆիլմեր, որոնք տեսնելու համար տոմսերի հերթեր կգոյանան:
Ներկայացնում ենք այժմ Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմեր, որոնք կօգնեն հաճելի ժամանակ անցկացնել մեծ էկրանի առջև:
«Կարմրում եմ»
2022 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆանտաստիկ կատակերգական ֆիլմը, որն արտադրված է «Pixar»- ի և թողարկված է «Walt Disney Pictures»-ի կողմից, պատմում է 13-ամյա Մեյլինի և նրա ընտանիքի մասին: Առաջին հայացքից սովորական ընտանիքն ունի գաղտնիք, որը պատահական բացահայտում է Մեյլինը և պետք է որոշում կայացնի՝ պահպանել ընտանեկան շնորհը, թե հրաժարվել դրանից:
«Տղամարդիկ»
Թրիլլեր ժանրի սիրահարները նույնպես չեն ձանձրանա: Կինոթատրոններում ցուցադրվում է «Տղամարդիկ» հոգեբանական թրիլլեր ժանրի ֆիլմը, որը, հղելով աստվածաշնչյան մի շարք դիպվածների, պատմում է Հարփերի (Ջեսսի Բաքլի) մասին, ով ամուսնու ինքնասպանությունից հետո որոշում է հանգաստանալ թվում է թե խաղաղ մի հյուրատանը, որը, սակայն, ոչ հաճելի անակնկալներով լի է լինելու գլխավոր հերոսուհու համար:
«Թոփ գան. Մավերիք»
Ֆիլմը, որի գլխավոր հերոսը Թոմ Քրուզի կերպարն է, մեծ պոպուլյարություն ձեռք բերեց Մայլզ Թելերի տաղանդի և բացառիկ խարիզմայի շնորհիվ: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «Լավագույն հրաձիգ» ֆիլմից 36 տարի անց:
Սպասվող ֆիլմեր
«Սև հեռախոս»
Ռեժիսոր Սքոթ Դերիքսոնի սարսափ ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Իթան Հոուքը, Ջո Հիլի 2004 թվականի համանուն պատմվածքի էկրանավորումն է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1978 թվականին, Հյուսիսային Կոլորադոյում: Սերիական մարդասպանը, որը ծպտվում է մանկական երեկույթների մուլտիպլիկատորի «դիմակի տակ», առևանգում է հինգ երեխաների, որից հետո առևանգողի զոհը դառնում է 13-ամյա Ֆիննի Շոուն:
«Էլվիս»
Կենսագրական ֆիլմերը միշտ վայելել են մեծ ժողովրդականություն: Վերջին տարիներին հատկապես հանրավոր չէ պատկերացնել «Օսկար» մրցանակաբաշխությունն առանց հայտնիներից որևէ մեկի մասին պատմող կինոժապավենի: Այս տարի մեծ էկրաններին կտեսնենք ռոքնռոլի հայր Էլվիս Փրեսլիի կյանքի ամենածածուկ դրվագների մասին պատմող համանուն ֆիլմը:
Անի Գաբուզյան