Անկախ այն բանից՝ սիրում եք սմբուկ, թե առիթից առիթ եք ուտում այն, կարող եք օգուտ քաղել սննդաբաժնում այդ բանջարեղենը ներառելուց։ Eat This, Not That!-ը թվարկել է սմբուկի օգտագործման հինգ զարմանալի էֆեկտ։
Սմբուկներին իրենց բնորոշ մուգ մանուշակագույնը հաղորդող անտոցինները, պիգմենտները հզոր հակաօքսիդանտներ են, ինչը վկայում է այն մասին, որ այդ բանջարեղենը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի։
Դուք կարող եք սմբուկն ավելացնել համեղ եւ օգտակար մթերքների թվին, որոնք իջեցնում են շաքարն արյան մեջ։
Սմբուկը ոչ միայն չի բարձրացնում շաքարի պարունակությունն արյան մեջ, այլեւ, շնորհիվ իր մեջ առկա բջջանյութի, կարող է օգնել գլյուկոզան վերահսկելուն։
Սմբուկի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ոչ միայն արյան մեջ շաքարի եւ մարսողական առողջության համար։ Այն նաեւ քաշը նվազեցնելու հաջող բաղադրիչ է։ Մեծ քանակությամբ բջջանյութի օգտագործումն օգնում է ավելի երկար պահպանել կուշտ լինելու զգացողությունը՝ նվազագույնի հասցնելով ուտելու հակումը։
Սմբուկները, միեւնույն ժամանակ, նաեւ շատ ցածր կալորիականություն ունեն։ Մի ամբողջ բաժակում պարունակվում է ընդամենը 20 կալորիա։
Սմբուկի մեկ բաժակը պարունակում է 0,19 միլիգրամ մանգան, ինչը կազմում է տղամարդկանց համար խորհուրդ տրվող օրական նորմի 8 եւ կանանց համար՝ 11 տոկոսը։ Դուք կարող եք չմտածել մանգանի մասին, բայց այդ փոքրիկ հանքային նյութը կարեւոր դեր է խաղում ոսկրերի առողջության համար։ Մանգանը փոխգործակցում է սննդարար այլ նյութերի հետ, ինչպիսին են կալցիումը եւ վիտամին D-ն՝ ձեւավորելով պինդ, առողջ ոսկրեր։
Դուք հաստատ լսել եք ահավոր «մետաբոլիկ ախտանշանի»՝ ճարպակալումը, սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկը եւ երկրորդ տեսակի դիաբետը միավորող ախտանշանների մասին։
2021թ. իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ իր հակահիպերտենզիվ, հակադիաբետիկ եւ քաշի նվազմանը նպաստող հատկությունների՝ սմբուկը կարող է օգտակար լինել մետաբոլիկ ախտանշանի բուժման ժամանակ։