Dolce & Gabbana-ում աշխատելուց հետո Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը` Դեվան, մեկնել է հանգստանալու։ 17-ամյա մոդելն արձակուրդն անցկացնում է իր ընկերոջ՝ մոդել Լուկա Սալանդրայի հետ, ում հետ հանդիպում է արդեն երկու տարի։ Սիրահարները Instagram-ում ռոմանտիկ լուսանկարների շարք են տարածել։ Դեվան ու Լուկան ժամանակ են անցկացնում ծովափին՝ լողալով, արևային լոգանք ընդունելով, թղթախաղով և զվարճալի տիկտոկներ նկարելով։ Մեկնաբանություններում բաժանորդները նշում են, որ Դեվան, միանշանակ, դերասանական ներուժ ունի և ժամանակի ընթացքում նա կկարողանա նկարահանվել ֆիլմերում, ինչպես մայրն ու հայրը։ Այս ընթացքում աղջիկն ավելի շատ կենտրոնացած է մոդելային կարիերայի վրա։
Մոնիկա Բելուչիի դուստրը ծովափնյա լուսանկարներ է հրապարակել
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ